«Այն, ինչ լսեցի Փաշինյանից, ռացիոնալ չէր»․ 2 ակտիվիստ լքել է Փաշինյանի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ամուլսարի հարցով հանդիպման ժամանակ ակտիվիստներից մեկը՝ Աննա Շահնազարյանը, դուրս է եկել սրահից: Այդ մասին հայտնում է տեղում աշխատող 24News-ի թղթակիցը։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ակտիվիստն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը 30 րոպե խոսել է խնդրից։

«Վարչապետը ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցում է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»,-ասել է ակտիվիստը, ապա հավելել, որ վարչապետի խոսքն իրեն չի համոզել։

Աննա Շահնազարյանը նաև կարծիք է հայտնել, որ իրավական առումով մեր երկրում որոշողը ժողովուրդն է, և որ գիտական ուսումնասիրությունը դեռ հիմք չէ որևէ գործողության դիմելու։

«Սա ինձ համար բռնություն է մեր հանդուրժողության, բանականության նկատմամբ, պետք է դա թույլ չտանք: Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»,- ասել է ակտիվիստը։

Ավելի ուշ վարչապետի հետ հանդիպումը անավարտ է թողել նաև ակտիվիստներից Անի Խաչատրյանը ևս, և, դահլիճից դուրս գալով, հայտարել է, որ պայքարը հանուն Ամուլսարի շարունակվում է:

Բնապահպանները լրագրողներին նաև տեղեկացրել են, որ վարչապետն իրենց ասել է՝ Ամուլսարի հանքը պիտի շահագործվի, հետևաբար իրենք որոշել են շարունակվել պայքարը:

Բաղրամյան 26-ից ուղիղ եթերը՝ ստորև․