ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։55-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ րոպեներ առաջ կոտրել են Բաբաջանյան փողոցում կայանված իր «Մազդայի» ապակին և սրահից գողացել պայուսակը: Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամը 14։25-ին ստացվել է նույնատիպ մեկ այլ ահազանգ: Այս անգամ կոտրել էին Իսակովի պողոտայում կայանված «Մերսեդեսի» ապակին և սրահից գողացել դրամապանակ, որում եղել են փող ու քարտեր:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Իսակովի պողոտայի բնակիչ 18-ամյա մի երիտասարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր: