Գիշերային ակումբի 3 աշխատակից ծեծել են Զովունու 2 բնակչի և բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Օգոստոսի 12-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կռիվ է: Ավելի ուշ ահազանգ ստացվեց նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Զովունի գյուղի երկու բնակչի` մեկը՝ 30, մյուսը՝ 26 տարեկան:

Նրանք հիվանդանոցում հայտնել էին, որ նշված վնասվածքները ստացել են Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկվելու հետևանքով: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողներին վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ են պատճառել Բաղրամյան պողոտայում գործող գիշերային ակումբի երեք աշխատակիցներ:
Հաղորդումից րոպեներ անց նրանց ակումբից բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: