ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Երևանի աղբահանությանն ու քաղաքապետ Հայկ Մարությանին։ Գրառումը՝ ստորև․
«Երևանի քաղաքապետը հիմա, երևի, ձեռքերն է շփում. Ամուլսարի, ստամբուլյան կոնվենցիայի և հարակից նոր հարցերի շուրջ հանրային նկատվող լարման ֆոնին աղբահանության խնդիրները մոռացվեն գնան, ինքը պլստա:
Չես պլստալու: No way: Հլը մի երկու-երեք շաբաթ ունես, գլուխդ տուր պատին, պատը՝ գլխիդ, գտի՛ր լուծումները, տե՛ր կանգնիր «Մաքրելու՛ ենք» կարգախոսիդ:
Երևանը մաքրվելու է աղբից: Հայկ Մարությանի հետ, թե առանց նրա` մաքրվելու է», - գրել է Սամվել Ֆարմանյանը։