Ռուս սահմանապահները Վրաստանի 7 քաղաքացու են ձերբակալել սահմանային եկեղեցի այցելելու համար

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

ոստիկան

«Aliq.ge»-ն գրում է, որ օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու՝ Աձվիսի և Ախալուբանի գյուղերի մոտակայքում՝ վրաց-օսական շփման գծին: Այսօր արդեն՝ օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները ձերբակալել են ևս մեկ քաղաքացու: Ձերբակալվածները 18-ից 38 տարեկան են:

Ըստ պետական անվտանգության խորհրդի տվյալների՝ ձերբակալվածները Ցխինվալիի մեկուսարանում են: Քաղաքացիները գնացել էին Սուրբ Գիորգի եկեղեցի, որը շփման գծի մոտակայքում է:

Օգոստոսի 7-ի գիշերը վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ էր բերվել, տեղադրվել են պատնեշներ: