Քրեակատարողական հիմնարկներում նշել են Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

.

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում օգոստոսի 18-ին նշել են Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ ՍուրբԱստվածածնի Վերափոխման տոնը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրը հիշատակվեց Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ, ներկա էին նաև հիմնարկի աշխատակազմն ու ազատազրկված անձինք։

«Աբովյան» ՔԿՀ-ի կրոնական անկյունում դատապարտյալների նախաձեռնությամբ և ծառայողների աջակցությամբ կազմակերպվել էր օրվա խորհրդին նվիրված միջոցառում, որի ավարտին հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ խաղող օրհնվեց և բաժանվեց ներկաներին:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և հիմնարկը սպասարկող հոգևոր սպասավոր Տեր Վահան քահանա Ազարյանի կողմից Խաղողօրհնեքի արարողությունն իրականացվեց հիմնարկի մատուռում: Օրհնված խաղողը բաժանվեց դատապարտյալների և կալանավորված անձանց միջև՝ ըստ խցերի: