Սերժ Սարգսյանին ձերբակալելու լուրերի հարցում բլեֆ կա. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

«Սերժ Սարգսյանին մարտի մեկով կալանավորելու հիմնավորումները շատ թույլ են, և դրանով նրա վրա գնալը գրեթե անհնարին է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Սարգսյանը չի բացառում, որ ՀՀ երրորդ նախագահի հնարավոր կալանավորումը բլեֆ է՝ կազմակերպված հանրապետականների կողմից։

«Այս ակտիվությունը ինձ որոշակի բան է հուշում։ Եթե ենթադրենք նման որոշում կա, ինչպե՞ս է արտահոսել ու հասել մինչև հանրապետական։ Այստեղ շատ մեծ բլեֆ կա»,- ասել է Սարգսյանը։

Առավել ուշագրավ հատվածները՝ տեսանյութում։