Փաշինյանի՝ ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ,ինձ ուղիղ իմաստով փռեցին ասֆալտին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

.

Այսօր Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ։ Ինձ ուղիղ իմաստով փռեցին ասֆալտին, ու վրայովս քայլելով փորձում էին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել աղջկան։ 

Ես առաջինն էի, որ Փաշինյան Նիկոլի այդ արտահայտությունը հրապարակային քննադատության ենթարկեցի, հեղափոխական էյֆորիայով տարված հանրությունը միայն խրախուսում էր նրան, իսկ ավագանու թեկնածուները, որոնք մեկ շարքով կանգնած էին նրա հետևում, ծափահարում էին նրան ակնհայտ բռնության կոչերը։

Հիմա կարող եք գալ ու տեսնել մեր վրայի կապտուկներն ու հպարտորեն ծափահարել Փաշինյան Նիկոլին, որը մեր մարմինների վրա քայլելով հանք է ուզում բացել ու խորտակել նաև ձեր երեխաների ապագան ու առողջությունը։ 

Բայց բացի դրանից, կեղծ ժողովրդավար խաղալու ժամանակն անցավ, իրական ժողովրդավարության կայացումն այսօր էր, երբ պետք է բաց լինեին Բաղրամյան 26-ի դարպասները քաղաքացիների առջև, ու փակվեցին։ Իրական ժողովրդավարությունն այսօր էր, երբ պետք է, որ չփակվեին ԱԺ-ի դարպասները՝ խորհրդարանի այգում հանրային քննարկում անելու ցանկություն ունեցող քաղաքացիների առջև, բայց փակվեցին։

Իրական ժողովրդավարությունն այսօր էր, երբ Փաշինյան Նիկոլը պետք է և պարտավոր էր դուրս գար ավտոշարասյունով Ջերմուկից իր հետ հանդիպելու ակնկալիք ունեցող պայքարող և հպարտ քաղաքացիներին, բայց անգամ քիթը չհանեց նստավայրից։ Ժողովրդավարությունը ԱԺ-ի այգում լվացք անելով ու զբոսաշրջիկներին շրջայցեր կազմակերպելով չի, այլ իրական հանրային քննարկումներ ու նոր իմաստներ, նորովի քաղաքականություն մշակելու ու այդ մոտեցումները կայնքի կոչելու մեջ է։ 

Այսօր փակվեցին Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դարպասները՝ քաղաքական խոսակցության, քաղաքական քննարկման առջև։ Մնացած ամեն բան լվացք է, ուրիշ ոչինչ»։