Հոլիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնն ամուսնացել է հայուհու հետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

.

Հոլիվուդյան դերասան Դուեյլ Ջոնսոնը, որն առավել հայտնի է «Ժայռ» (The Rock) մականունով, գաղտնի ամուսնացել է հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Լորեն Խաշիյանի հետ:

«Մենք արեցինք դա: Օգոստոսի 18, Հավայան կղզիներ»,-այս մասին Instagram-ի իր էջում գրել է Ջոնսոնը:

Հոլիվուդյան աստղը սիրեցյալի հետ լուսանկարներ հրապարակել:

Տեղեկացնենք, որ հարսանիքը նախատեսված էր դեռևս գարնանը, սակայն արարողությունը հետաձգվել էր հարսնացուի հղիության պատճառով:

.