«Իմ քայլի»՝ հանք դառնալուն դեմ պատգամավորները թող կանաչների խումբ ստեղծեն․ Խառատյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն առաջակում է՝ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի՝ հանք դառնալուն, ստեղծել կանաչների անկախ պատգամավորական խումբ: Նախկին խորհրդականի գրառումը՝ ստորև․ 

«Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի՝ հանք դառնալուն, կարող են օրինակ կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձևը թող Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքն ասի:  

Այսպես էն բոլոր մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը և այդ օրակարգը օրենսդրական մակարդակում առաջ տանել քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով:

Մերժել մերժել ա, Ամուլսարի հանք դառնալը մերժելով կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող ա դառնալ բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news