Քոչարյանի փաստաբանական թիմը ծանուցում չի ստացել, թե ո՞ր դատավորին է մակագրվել նրա գործը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռոբերտ Քոչարյանի գործը։

Հավելենք, որ Դատալեքս համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
   
Նշենք, որ Դատական դեպարտամենտից «Հետք» թերթին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ 

Բացի նրանից, որ գործի մակագրման մասին պաշտպանական թիմը պաշտոնական ծանուցում չի ստացել, փաստաբանները նաև չեն հրավիրվել մակագրման գործընթացին հետևելու։

Տեսանյութեր

Live

Լրահոս