Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարքի հավանականության մասին գրառումները ուղարկվել են ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

դատախազություն_4.jpg

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցում կոռուպցիոն ռիսկի առկայության մասին գրառումներին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով»: