ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: