Hyundai Sonata-ն ընկել է փոսը. Բելառուսի 2 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Հասարակություն

Օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Լուկա Ա.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի 05 ՍՍ 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջառ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել փոսի մեջ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ, 30-ամյա Օլգա Գ.-ն և 37-ամյա Վարդան Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: