ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News
Բնապահպանության եւ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք՝ որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում։
Քաղաքացիներ Ա.Ս.-ն եւ Ա.Ս.-ն մինչեւ որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։
Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են։