Երբ պետությունն ունակ չէ կայացնել թեկուզ ծանր որոշում, դադարում է գոյություն ունենալուց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Փամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին: Գրառումը՝ ստորև․

«Թեպետ գրառումս հրապարակային է, բայց վերաբերվում է մեր պայքարի այն ընկերներին, որոնց հետ ճանապարհ ենք անցել, տարատեսակ իրավիճակներ ենք հաղթահարել և ոչ միշտ ենք համաձայն եղել մեթոդների հարցում, բայց նպատակները եղել են նույնը:

Ամուլսարի թեման իրենից ենթադրում էր ցանկացած վերադասավորում՝ հաշվի առնելով խնդրի հարցի կարգավորման մեր մոտեցումը, այն է՝ եզրակացության վերջնական բովանդակությունը:

Հիմա ստացվել է այնպես, որ մեր ընկերների մի մասին դեռ շարունաում է մտահոգել այնտեղի գրվածը, մյուս մասին՝ բավարարել, ընդ որում, քաջ գիտակցելով բացասական կողմերը:

Եվ աստեղ գալիս է երկընտրանքը, որի մի կողմում արժեքային քեզ մոտ համակարգն է՝ ի դեմս քո պայքարի ընկերների, մյուս մասում՝ որպես պետություն քո դիրքորոշումը հայտնելու ծանր բեռը:

Իհարկե, այդ հայտնած որոշումը չի կարող բավարարել շատերի զգացմունքներն ու ցանկությունները, գուցեև սկզբունքները, բայց մի հստակ քաղաքական գրված օրենք կա, երբ պետությունն ունակ չէ կայացնել թեկուզ ծանր որոշում, այն դադարում է գոյություն ունենալ»,-գրել է պատգամավորը: