Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չէ դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

մանվել

Մանվել Գրիգորյանն այսօր կրկին չի ներկայացել դատարան՝ մասնակցելու իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործով դատական նիստին։

«Նաիրի» ԲԿ-ն, որտեղ գտնվում է Գրիգորյանը, դիմում է ներկայացրել դատարան, ըստ որի՝ ամբաստանյալը չի կարող մասնակցել դատական նիստին՝ ելնելով առողջական վիճակից։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։