Մանվել Գրիգորյանի ֆրանսահայ բժիշկը բուժման ընթացքում նրանից գումար չի վերցնում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին այսօր ներկա եղել նրա բժիշկը՝ ֆրանսահայ Նորբերտ Ավետյանը: Պաշտպանական կողմը միջնորդել է, որ նա ներգրավվի բժշկական փորձագիտական հանձնաժողովի մեջ: 

Բժիշկը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանի հետ ունի մտերմիկ հարաբերություններ, և բուժման ընթացքում նրանից գումար չի վերցնում: Դատախազը ժամանակ է խնդրել  բացարկ հայտնելու համար:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016 թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար:

Դատական նիստին ուղիղ եթերով կարող եք հետևել այստեղ։