Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվել է բուսածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

«911» ծառայությանն օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկ տարածք:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: