Ազգովի խայտառակ կլինենք, որ Մանվելը բերդում մեռնի․ Սարոյանը՝ հետախուզվող գեներալների մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

«Հայաստանում շատ վատ երևույթրներ են սկսկվել, սաղ իրարից բամբասում են, սաղ սայթերով քֆուր-քյաֆար ա»։ Հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը տեղեկացրեց, որ ընդամենը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ուր մեկնել էր բուժման նպատակով։ 

«Առանց մեզ ո՞նց է անցնում կյանքը, ուրա՞խ է ԱԺ-ում»,-հետարքրքվեց գեներալը լրագրողներից։

Այնուհետև Սեյրան Սարոյանը նշեց, որ իր մասին ևս լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են հրապարակում, իբրև իրենց տուն ոստիկաններ են եկել և տանը «ռազբորկա» է տեղի ունեցել։

«Գրել են՝ իբր մտել են գեներալ Սեյրանի տուն, նա էլ փախել է․ մթամ ես կարամ քայլեմ, մի հատ էլ փախնե՞մ։ Ի՞նչ խուզարկել տունը, ի՞նչ բան կամ որտե՞ղ եք լսել, որ մարդու օջախում ռազբորկա լինի, էստեղ իմ թոռներն են ապրում։ Հասել են ազգի գեներալներին, արվեստագետներին։ Մենք ա՞զգ ենք, թե՞ չէ։ Ո՞ւր ենք գնում սենց։ Էսօր այնպիսի մթնոլորտ է, որ սաղ ազգն իրար թշնամի են»,-ասաց նա։

Գեներալ Սարոյանը անդրադարձավ նաև գեներալ Մանվելին և ընդգծեց․ «Ազգովի խայտառակ կլինենք, որ Մանվելը բերդում մեռնի, ասենք՝ էդ մարդը գնաց տուն, ու՞ր պետք է փախնի»։

Լրագրողի դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանի որդին հետախուզման մեջ է, Սեյրան Սարոյանն արձագանքեց․ «Արմանը շարքային տղա ա, ուր կուզի, կեթա, հիմա իմ տղեն՝ Զարզանդը, ու ես մե՞կ ենք»։

Անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող մյուս գեներալներին՝ Միքայել Հարությունյանին ու Միրհրան Պողոսյանին, նախկին պատգամավորն նշեց, որ նրանք չեն փախել, գնացել ու չեն եկել։ 

«Իսկ Օգանովսկու համար չեմ հավատում, իմ ու Մանվելի բախտը բերեց, որ մարտի 1-ին տնից դուրս չեկանք, թե չէ ինչ ասես՝ սարքել էին գլխներիս»,-ասաց Սարոյանը։