1 օրում բոլորս դարձանք բնապահպան և իրավաբան․պատգամավորը՝ Ամուլսարի շուրջ խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

Տիգրան Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով Ամուլսարի թեմային, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սոցիալական ցանցերը բուռն քննարկում են Ամուլսարը, մեկ օրվա մեջ բոլորս դարձանք բնապահպան, իրավաբան ու միջազգային իրավունքի մասնագետ: Կյանքում առաջին անգամ ցիանիդ բառը լսած մարդիկ թթվային դրենաժ են քննարկում, խոսքը իհարկե չի վերաբերվում իրական բնապահպաններին, բայց շատ լավ առիթ է իհարկե քաղաքական դիվիդենտներ հավաքել, ինքնադրսևորվել: Կարդում ես մեկնաբանությունները ու տպավորություն է ստեղծվում, որ մեր հարևանները Բելգիան ու Ֆրանսիան են, բյուջեի մուտքերի 20% ից ավելին բանակի վրա ծախսող ու ամեն պահի պատերազմ սպասող երկրում ենք ապրում!!!

Իշխանությունը դա պատասխանատվություն է առաջին հերթին, բայց այդ պատասխանատվությունը միայն բնապահպանական չէ, սա նժարի միայն մի կողմն է, պատասխանատվությունը ենթադրում է որոշումների կայացման հավասարակշռված մուտեցում ու հաճախ նաև ցավոտ:
Ինձ համար կշեռքի ամենակարևոր նժարը անվտանգությունն է և յուրաքանչյուր որոշում պիտի կայացվի հաշվի առնելով այս հանգամանքը: