Grand Chess Tour Sinquefield Cup 2019-ում՝ Արոնյանի հերթական ոչ-ոքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն:

Երրորդ տուրի բոլոր պարտիաները, ինչպես նախորդ տուրում, ավարտվել են խաղաղ արդյունքով:  Լևոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսել է Վիշվանաթան Անանդի հետ: Աննախադեպ խաղաղ ընթացք ունի առայժմ այց մրցաշարը: Երեք տուրերում խաղարկված 18 պարտիաներից ընդամենը մեկն է արդյունավետ ավարտ ունեցել: Մրցաշարի առաջատարը 2 միավորով Անանդն է, վերջին տեղում 1 միավորով Յան Նեպոմնյաշչին է: Մյուս 10 շախմատիստներն ունեն 1,5 միավոր և կիսում են 2-11 տեղերը: Այսօր՝ 4-րդ տուրում, Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: