Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է, շատ վատ վիճակում է. Սեյրան Սարոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

սուրիկ խաչատրյան

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը որոշ մանրամասներ է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առողջական վիճակից:

Սուրիկ Խաչատրյանը կոմայի մեջ է, լրագրողների հետ զրույցում հայտնել է նա։ 

«Սուրիկ Խաչատրյանը Եվրոպայում է` Փարիզում, շատ ծանր սրտի վիրահատություն է տարել և շատ վատ վիճակում է: Մինչև այժմ կոմայից դուրս չի եկել»,- ասաց Սարոյանը:

Սուրիկ Խաչատրյանը 2004-2013 թվականները, այնուհետև 2014-2016 թվականները եղել է Սյունիքի մարզպետը: