Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական․ Փաշինյանը սելֆի է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

կալավան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել՝ տեղեկացնելով, որ, համաձայն իր խոստման, Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին նշանակել է խորհրդական։

«Ինչպես և պայմանավորվել էինք, Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։