Հայաստանը համաշխարհային ստուգատեսին կներկայանա 9 ծանրորդով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Սեպտեմբերի 18-27-ը թայլիանդական Պատայա քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հրապարակել է հավաքականի կազմը։
Հայաստանը համաշխարհային ստուգատեսին կներկայանա 9 ծանրորդով՝ 7 տղամարդ, 2 կին։

Հայաստանը կներկայացնեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։

Կանանցից հանդես կգան Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը: