Հայտնաբերվել է Ադրբեջանի կործանված ՄԻԳ-29 ինքնաթիռի օդաչուի մարմինը․ Ադրբեջանի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

default (8)

Հայտնաբերվել է Ադրբեջանի ՌՕՈւ կործանված ՄԻԳ-29 ինքնաթիռի օդաչուի մարմինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին:

 «Օդաչուի մարմինը հայտնաբերվել է», - հայտնել են գերատեսչությունում:

Ավելի վաղ  ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ընթացքում անհետացել էր ռադարների էկրաններից: Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ, Կասպից ծովում հայտնաբերվել էին վթարված կործանիչի բեկորները եւ «սեւ արկղը»: