Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը գրավել է ուղևորներով ավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը գրավել է ուղեւորներով ավտոբուսը։ Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է պատանդ վերցվել։ Այս մասին հայտնում է Correio Braziliense պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Ռիո Նիտերոյ կամրջի վրա: Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի ուղղությամբ կամրջով երթեւեկությունն ամբողջությամբ արգելափակված է:

Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը գրավողը ներկայացել է որպես ռազմական ոստիկանության սպա: Նա ավտոբուսի վարորդից պահանջել է փոխադրամիջոցը  կանգնեցնել եւ սպառնում է ավտոբուսի մեջ բենզին լցնել:

Հաղորդվում է, որ 4 մարդ ազատ է արձակվել, բայց դեռևս հայտնի չէ, թե ավտոբուսի մեջ քանի մարդ է մնացել:

Իրավապահները տղամարդու հետ բանակցություններ են վարում: Դեպքի վայր են ժամանել նաև հատուկջոկատայիններ: