Մարգարիտա Սիմոնյանն ու Սոլովյովն աջակցություն են հայտնել Մոսկվայի «Արմենիա» սրճարանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

 

Մարգարիտա
«ՌուսԱրմինֆո» գործակալությունը գրում է, որ «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն արձագանքել են Մոսկվայի «Արմենիա» («Հայաստան») խանութ-սրճարանը բոյկոտելու՝ ընդդիմադիրների կոչերին։

Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ընդդիմադիրներին և իր աջակցությունը հայտնել հաստատությանը՝ նշելով, որ այնտեղ հիմնականում հայեր են այցելում, որոնք կարոտում են հայկական ուտելիքները:

«Մի գաղտնիք բացեմ. «Արմենիա» խանութ են այցելում հայրենիքի ուտելիքները կարոտող հայերը։ Եվ դա նույնիսկ ես էլ չեմ, քանի որ ես Հայաստանում երկու անգամ մի քանի օրով եմ եղել և տեղական սննդին կարոտել չեմ կարող։ Իսկ «Արմենիա» են գնում այն հայերը, որոնք պետք է ճաշի համար մածուն, բլղուր և այդպիսի բաներ գնեն, որոնք սիրում է իմ սկեսուրը»,- գրել է Սիմոնյանը:

Վլադիմիր Սոլովյովը ևս հօգուտ հայերի գրառում է արել՝ նշելով, որ ընդդիմադիրների որդեգրած մեթոդները, որոնք գալիս են արտասահմանից, «ծիծաղելի» են:

Տեղեկացնենք, որ Մոսկովյան «Արմենիա»-ն հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հայց էին ներկայացրել «հանուն արդար ընտրությունների» չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչների դեմ, որն անցկացվել էր հաստատության անմիջական հարևանությամբ։ Դա էր պատճառը, որ հաստատությունը փակվել էր: Գործարարներն ակցիայի կազմակերպիչներից 550 00 ռուբլու չափով  փոխհատուցում էին պահանջել: