Սևան-Երևան ճանապարհի ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ դանակահարություն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Օգոստոսի 18-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ֆանտան գյուղի 32-ամյա մի բնակիչ: 

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Սևան-Երևան ճանապարհին գործող ռեստորանային համալիրներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Չարենցավանի 4-րդ թաղամասի 29-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 19-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն:
Նա խոստովանել է կատարածը:
Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: