Բարի գալուստ մեր հայկական կլան․ Reddit-ի հիմնադիրը՝ հոլիվուդյան աստղ Ջոնսոնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն այսպես է արձագանքել հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնի՝ հայուհու հետ ամուսնության լուրին․

«Բարի գալուստ մեր հայկական կլան: The Rock-ն արդեն պատվավոր հայ է»,- գրել է Օհանյանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Դուեյն Ջոնսոնի և ամերիկահայ երգչուհի Լորեն Խաշիանի ամուսնական լուսանկարներն ավելի վաղ Դուեյն Ջոնսոնը հրապարակել էր Instagram-ի իր էջում: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Հավայան կղզիներում: Զույգը վաղուցվանից համատեղ կյանք է վարում և ունի երկու դուստր: