ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Այսօր՝ օգոստոսի 20-ին, գեներալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանն ասուլիս էր հրավիրել Էջմիածնում գտնվող իր առանձնատան տարածքում: Լրագրողները հնարավորություն են ունեցել տեսնելու, թե ինչ պայմաններում է ապրում Սարոյանը: Ասուլիսն անց է կացվել առանձնատան բակում:
Ի դեպ, գեներալի առանձնատունը նախկինում ծառայել է որպես գյուղվարչության շենք: Սարոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գյուղվարչությունները լուծարելուց հետո տարածքն «անտեր» է մնացել, և իրենք այնտեղ տուն են կառուցել:
Գեներալի բակում լողավազան, արձաններ, ինչպես նաև կենդանաբանական փոքրիկ այգի կա, որտեղ իր սիրելի կենդանիներն են բնակվում:
Առանձնատան կադրերը՝ տեսանյութում