Մեր շատ սիրելի Գալուստ Սահակյանի որդին՝ Արմանը, ասում է՝ Անդրանիկին ես եմ դերասան դարձրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի հետ «Ժամադադարի» տաղավարում զրուցել ենք դերասանի անցած բեմական ճանապարհից, արվեստում ունեցած նախասիրություններից՝ անդրադառնալով թատրոնի և կինոյի այն վարպետներին, որոնց ազդեցությամբ էլ ձևավորվել է սեփական արտիստական ներաշխարհը։

«Իմ կուռքը Մհեր Մկրտչյանն է, ես առանց նրա չեմ պատկերացնում Հայաստանը»,- ասում է Անդրանիկ Հարությունյանը։

Զրուցել ենք նաև Երևանի քաղաքապետի մասին, որ դերասանի նախկին խաղընկերն է․ «Սովորաբար Նոր տարուն հավաքվում ենք Հայկոյեց տանը, այս տարի էլ հավաքվեցինք։ Ընկերս չի փոխվել, նույնն է մնացել»։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։