Արդար մրցակցության անցումը պետք է անսասան լինի, մենք չենք խորշում տուգանել․ ՏՄՊՊՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

«Տնտեսվարողները սկսում են հասկանալ, որ խաղի կանոները շուկաներում սահմանված են օրենքով և օրենքի շրջանակներում իրենք ազատ են զբաղվել բիզնեսով․ սա այն կարևոր գործոնն է, որը կենտրոնացվածության թուլացման տեղաշարժերի է բերել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ 

ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովն այս պահին ուսումնասիրություն է իրականացնում առաջնային հինգ շուկաներում, որոնց արդյունքներն առաջիկայում կհրապարակվի։

Գևորգյանի խոսքով՝ ներկայում բացասական ազդակներ կան կարագի շուկայում, ուսումնասիրություն է ընթանում նաև բենզինի, շաքարավազի, բնական գազի, կոնյակի շրջանառության շուկաներում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։