Չորաթան վարչական շրջանի 418 մ․ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 20, 24News

ասֆալտ

Շարունակվում են Չորաթան վարչական շրջանից ձեռնոցի գործարան տանող 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշի ՃՇՇ ՓԲ ընկերության կողմից, հայտնում է Հասարակայնության հետ կապերի բաժին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ճանապարհի հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կառուցվում են ջրահեռացման համակարգեր, տեղադրվում են բազալտե եզրաքարեր, իրականացվում է ճանապարհի նոր պատվածք: