Բակո Սահակյանը դեսպան Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

Արցախի Հանրապետության մախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: