Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

«911» ծառայությունը օգոստոսի 20-ին, ժամը 12։45-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 250/1 հասցեի մոտակայքում այրվում է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:07-ին, մարվել` 13:18-ին:

Այրվել են ավտոմեքենայի ցուցիչների վահանակը, ներսի երեսպատումը` մասամբ և դիմացի 2 նստատեղը: