Սյունիքի մարզում այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

հրդեհ

«911» ծառայությունը օգոստոսի 20-ին ժամը 11:00-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 հրշեջ-փրկարար, Կապանի անտառտնտեսության 20 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից: