Կանևսկոյը գնացել է գեներալի տուն, որտեղ սպասելիս են եղել զինված իրավապահները․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Սեյրան

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ:

Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը և ցանկացել նրա հետ հանդիպել: Հանդիպումը կապված էր մեծ գումարի հետ: Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն, սակայն նրան այնտեղ սպասելիս են եղել զինված իրավապահները: Պարզ է, թե ով է իրավապահներին իրազեկել Կանևսկոյի ժամանման մասին:

Այս իմաստով Սարոյանը ճիշտ է, որ իր տուն իրավապահները չեն մտել, այլ իրեն են պաշտպանել: Սարոյանը ասուլիս հրավիրելով և միջադեպին հրապարակայնություն հաղորդելով՝ փորձում է իրեն դրանով պաշտպանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: