Դրածոյի փնտրտուքի մեջ. Բակո Սահակյանի համար Արայիկ Հարությունյանը հարմար չէ. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Բակո

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը արդեն մեկ տարի նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է և այդ ընթացքում մի քանի թեկնածու է փոխել: Թվում էր, թե Սահակյանի համար ամենահարմար թեկնածուն պետք է լիներ իր ներկայիս խորհրդական Արայիկ Հարությունյանը, ով Սահակյանի նախագահության ընթացքում 10 տարի վարչապետ է աշխատել, իսկ մեկ տարի՝ պետնախարար:

Բայց Սահակյանը փնտրում է ոչ թե սոսկ իրավահաջորդի, ով կփոխարինի իրեն, այլ դրածոյի, այսպես կոչված՝ մարիոնետի: Արայիկ Հարությունյանն այդ դերի համար հարմար չէ, որովհետև ունի սեփական թիմ և քաղաքական հենարան և բացի այդ՝ ֆինանսական սեփական ռեսուրսներ ինքնուրույն գործելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: