Վանաձորում BMW-ն բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 07:30-ի սահմաններում BMW մակնիշի 36 AP 872 համարանիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: