Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

սոնա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այդ մասին 24News-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Քաղաքապետը պահանջում է պարտավորեցնել Սոնա Աղեկյանին հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև հատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։