Արաքս համայնքում 1.18 մլն դրամի վնաս է հասցվել բնությանը․ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 21, 24News

Արաքս գյուղ

ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն է փոխանցել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում իրականացված հողային զանգվածի քանդման աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա՝ բնությանը պատճառելով 1.188.834 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տեսանյութեր

Live

Լրահոս