Վաչե Տերտերյանն ընդունել է Խորվաթիայի համայնքների միության խորհրդի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի տարբեր հարթակներում Խորվաթիայի հետ կառուցողական համագործակցությունն արգասաբեր պայմաններ է ստեղծում նաև միջտարածաշրջանային և միջհամայնքային մակարդակում հարատև գործակցություն կառուցելու համար։ Փոխնախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ-ում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, այս ուղղություններով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

ԽՀ համայնքների միության խորրհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ խորվաթական կողմը ևս հետաքրքրված է հանրապետությունների միջև ապակենտրոնացված համագործակցությամբ՝ այդ թվում՝ հաջողված փորձով և զարգացման ծրագրերով կիսվելու հարցում։ Նա նաև հավելել է, որ տարբեր ուղղություններով միջհամայնքային կառուցողական շփումներն իրենց հերթին կարող են նպաստել երկու երկրների միջև տնտեսական և բիզնես կապերի խորացմանը։  

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել փոխշահավետ համագործակցության ընդլայնման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news