Ինձ հետաքրքրում էին Ամուլսարի հարցով ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդները․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Նիկոլ Փ­աշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի հարցով, որին ներկա է եղել նաև «Լիդիանի» ներկայացուցիչը։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:

Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա»,-գրել է վարչապետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news