ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ:
Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ հովվապետական առաքելությունն իրականացնելու ճանապարհին, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու ավանդապաշտ հայ ժողովրդի` ավելի քան 1700-ամյա քրիստոնեական հավատը ամուր և անսասան պահելու գործում: