ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում օրերս անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ անցկացված եռօրյա զորավարժության նպատակն էր կատարելագործել գումարտակների հարձակողական գործողությունների ներդաշնակումը, բարձրացնել անձնակազմի վարժվածությունը դաշտային պայմաններում:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։