ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 21, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի,Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:
Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու և անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ. «Միջնորդությունը ենթակա է մերժման»:
Մեղադրող կողմն ու տուժողի իրավահաջորդներն առարկեցին միջնորդությանը: Դատավոր Մակյանը գնաց խորհրդակցական սենյակ, և վերադառնալով հայտնեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման:
Նշենք, որ «Սասնա ծռերից» միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են շարունակում մնալ կալանքի տակ, նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: