32-ամյա վարորդը Volkswagen Tuareg-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Մկրտչյանը իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 57 ZZ 555 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետև ոստիկանություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: