ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Օգոստոսի 21-ին շարունակվում են օգոստոսի 20-ին , ժամը 09․16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները։
Առավոտյան ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհը մեկուսացվել է այս գիշեր ժամը 02:15-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։