Թող անսպառ լինեն երկինք ուղղված Ձեր աղոթքները․ ՍԴ նախագահը շնորհավորել է Գարեգին 2-րդին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

1

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս 
Նորին Սուրբ Օծություն 
Տեր Տեր Գարեգին Երկրորդին

Վեհափա՛ռ Տեր,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան տարեդարձի առթիվ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, հաջողություն Ձեր հովվապետական գործունեության մեջ և կորով՝ հայ բազմադարյա առաքելական հավատքի պահպանման ու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հզորացման նվիրական գործում: Թող անսպառ լինեն նաև առ երկինք ուղղված Ձեր սրտաբուխ աղոթքներն` ի պաշտպանություն մեր Հայրենիքի ու սահմանների ամրության: 

Լիահույս ենք, որ Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին կշարունակեք հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, համայն հայության ու բազմադարյան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու:

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծեալ Աջույն»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news